ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Բանը կարող է լավ չվերջանալ

Բանը կարող է  լավ չվերջանալ
06.06.2014 | 11:51

Գնալով չարագուշակ ամպերն ավելի ու ավելի են կուտակվում Կատարի գլխին, որտեղ պիտի անցկացվի ֆուտբոլի 2022 թվի աշխարհի առաջնությունը: Բանն այն է, որ, իհարկե, ըստ շրջանառվող լուրերի, առաջնությունն անցկացնելու այս երկրին տրված իրավունքը եղել է մութ գործարքների հետևանք, ու դրանում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ՖԻՖԱ-ի մի շարք անդամներ: Սակայն ամբողջ հարցն այն է, որ մեղադրանքի հաստատման դեպքում բանը միայն Կատարով չի ավարտվի: 2022-ի առաջնության տեղի ընտրության հարցը քննության է առնվել 2018-ինի հետ միասին, իսկ այն, ինչպես հայտնի է, անցկացվելու է Ռուսաստանում: Ստացվում է, որ Կատարի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներն ուղիղ կերպով կապվելու են նաև Ռուսաստանի հետ, իսկ նախապատրաստական աշխատանքների վրա քիչ գումարներ չեն ծախսվել երկու կողմից էլ: Իհարկե, առաջնություն տեղափոխելը կատակ բան չէ, բայց եթե նկատի ունենանք նաև, որ նման բաներում մեծ քաղաքականությունն անմասն չէ, ամեն ինչ էլ հնարավոր է: Ով՝ ով, գոնե Ռուսաստանին ցավեցնելու համար միջազգային կարող ուժերն ամեն ինչի էլ պատրաստ են գնալու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ