Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Շախմատի աշխարհի չեմպիոնը՝ Հայաստանում

Շախմատի աշխարհի չեմպիոնը՝ Հայաստանում
10.06.2014 | 20:55

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հունիսի 22-ին եռօրյա այցով կժամանի Հայաստան։ Վերջինս մեր երկրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։
Այցի մանրամասների վերաբերյալ կհաղորդվի ավելի ուշ։

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ