Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               

Քլինթոնը վերջին 25 տարվա ԱՄՆ-ի լավագույն նախագահն է

Քլինթոնը վերջին 25 տարվա ԱՄՆ-ի լավագույն նախագահն է
18.06.2014 | 11:46

The Wall Street Journal-ի և NBC հեռուստաընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ի վերջին 25 տարվա լավագույն նախագահն է Բիլ Քլինթոնը։
Քլինթոնի նկատմամբ իր համակրանքն է արտահայտել հարցվածների 42 տոկոսը, գործող նախագահ Բարաք Օբաման վայելում է հարցախույզի մասնակիցների 18, Ջորջ Բուշ կրտսերը՝ 17, իսկ Ջորջ Բուշ ավագը՝ 16 տոկոսի համակրանքը։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ