Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Որևէ օրենք չկա, որով կվերահսկվեն դեղերի գները

Որևէ օրենք չկա, որով կվերահսկվեն դեղերի գները
23.06.2014 | 12:02

Հայաստանի դեղարտադրողների և ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը Tert.am-ի հարցին, թե Հայաստանում ինչպես է վերահսկվում դեղորայքի գնային քաղաքականությունը, պատասխանել է, որ ամեն դեղատուն ինքն է որոշում իր գնային քաղաքականությունը:
Իսկ հարցին, թե արդյո՞ք առանձին վերահսկվում է հիվանդանոցների ներսում և հարակից հատվածներում գործող դեղատներում վաճառվող դեղերի գները, որոնց համեմատաբար ավելի թանկ լինելու մասին բազում բողոքներ կան, միության նախագահը պատասխանել է. «Գնային մասով որևէ մեկն իրավասություն չունի իրենց վերահսկելու, իրենք վերահսկվում են ինչպես բոլոր դեղատները՝ ըստ օրենքի: Իսկ օրենքում չկա կետ, որը թույլ կտա վերահսկել գնային քաղաքականությունը, դա ամեն դեղատուն ինքն է որոշում»:

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ