Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ընդլայնվում են կանաչ տարածքները

Ընդլայնվում են կանաչ տարածքները
01.07.2014 | 20:05

Վերջին երկու տարում մայրաքաղաքում անցկացվել է շուրջ 40 կմ ոռոգման նոր ցանց: 2014-ի ծրագրով այս ցուցանիշին կգումարվի ևս 23 կմ: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ վերջին տարիներին բակերի համալիր բարեկարգման և նոր այգիների ու պուրակների ստեղծման աշխատանքներում ևս առանձնակի ուշադրություն է դարձվում ոռոգման ցանցերի անցկացմանն ու կանաչ տարածքների ընդլայնմանը: Որպեսզի աշխատանքն արդյունավետ ու արդյունքն էլ տեսանելի լինի, կանաչապատման ծրագրերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ