Ժամանակակից արվեստի ինստիտուտը բոլորին հրավիրում է արվեստաբան Վարդան Ազատյանի «Արվեստ և ժամանակակից արվեստ» բաց դաս-զրույցին։
irates.am-ի հետ զրույցում Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանը տեղեկացրեց, որ ԺԱԻ-ն զբաղված է տարբեր նախագծեր իրականացնելով, նոր կայք է ստեղծել: Ըստ մեր զրուցակցի՝ ԺԱԻ-ն հրատարակության է պատրաստում արգենտինահայ հայտնի հոգեվերլուծող Ասբեդ Արյանի գիրքը: Սրանից զատ՝ Նազարեթ Կարոյանը նշեց, որ «Անգետ ուսուցիչ» նախագծի հիման վրա փորձում են ֆիլմ նկարահանել: Ֆրանսիացի ժամանակակից հայտնի փիլիսոփա Ժակ Ռանսիերի «Անգետ ուսուցիչը» հայերեն է թարգմանում Արմեն Ռշտունին:
«Մշակութային ու տնտեսական նոր ձևեր ենք փորձում ստեղծել, որտեղ առաջարկն ու պահանջարկը հանդիպում են իրար»,- ինստիտուտի աշխատանքները հակիրճ ներկայացրեց մեր զրուցակիցը: