Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ասում են...

Ասում են...
08.07.2014 | 00:32

...թե պաշտպանության նախարարի առանձնասենյակում չհայտնաբերված «ռումբի» ահազանգ-ներկայացումը հետևյալ բացատրությունն ունի. քանի որ Սեյրան Օհանյանը համարվում է Սերժ Սարգսյանի ամենահավանական իրավահաջորդներից մեկը, իրավահաջորդության մյուս «հավանականները» փորձել են այդ «ահազանգով» հասկացնել, որ իրենք, ախր, հե՛չ համաձայն չեն նման որոշման հետ: Ընդ որում, փորձել են «ռումբային» այդ «մեսիջին» տալ նաև արդիականության շունչ. հաշվի առնելով սահմանում տիրող անհանգիստ վիճակը, մտածել են` «ահազանգը» կբացատրվի աշխարհաքաղաքական շարժառիթներով:

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ