Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ասում են...

Ասում են...
15.07.2014 | 00:15

...թե ռուսաստանաբնակ մեծահարուստ Արա Աբրահամյանն ուկրաինական դեպքերից հետո քուն ու դադար չունի, քանի որ հայտնվել է «աշխարհաքաղաքական» զարգացումների կենտրոնում։ Ռուսական իշխանություններին մոտ կանգնած նրա «բարեկամները» մշտապես հորդորում են, որ վերջինս իր հայրենակից, ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի հետ բանակցություններ վարի, եթե հարկ լինի՝ նաև ճնշում գործադրի, որպեսզի իրադրությունը ռուսական «կարգավորում» ստանա։ Ասում են նաև, թե հաշվի առնելով Ռուսաստանի հայերի միության նախագահի անսահման «նվիրվածությունը» ռուս չինովնիկներին, այս գործը նա կփորձի հնարավորինս պատվով կատարել։ Մնում է, որ Արա Աբրահամյանի ջանքերը նրա հայրենակից Ավագովն ըստ արժանվույն «գնահատի»։

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ