Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ռուսաստանում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

Ռուսաստանում ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
16.07.2014 | 13:47

Երեկ՝ հուլիսի 15-ին, ՌԴ ԱԴԾ աշխատակիցները բերման են ենթարկել հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն: Հայրապետյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում, երբ նա վերադարձել է Մոնակոյից: Գործարարին տարել են հարցաքննության և այնտեղ պաշտոնապես հայտնել ձերբակալման մասին: Քննիչները մոտակա օրերին մտադիր են միջնորդություն ներկայացնել Մոսկվայի Բասմանի դատարան Հայրապետյանի ձերբակալման մասին: Կայքի փոխանցմամբ՝ Լևոն Հայրապետյանին ձերբակալել են հանցագործ խմբավորման գործի հետաքննության շրջանակներում:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ