ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածների հետիոտնային անցումները

Գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածների հետիոտնային անցումները
02.09.2014 | 15:12

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու մանկապարտեզներին հարակից ճանապարհահատվածների հետիոտնային անցումները:

Մի քանի փողոցներում, որոնցում ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, գծանշումը կիրականացվի փողոցների հիմնանորոգումից անմիջապես հետո:
Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովման նպատակով էլ ձայնային ազդանշան¬-սարքավորումներով են կահավորվել մայրաքաղաքի թվով 3 խաչմերուկների, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ընդհանուր առմամբ թվով 15 հետիոտնային անցումների բոլոր լուսացուցային օբյեկտների հետիոտնային լուսացույցները։

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ