Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ղազախստանը օրինականացնում է ստվերային կապիտալը

Ղազախստանը օրինականացնում է ստվերային կապիտալը
02.09.2014 | 15:52

Ղազախստանը օրինականացնում է ստվերային կապիտալը։ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով՝ սեպտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի վերջը քաղաքացիները կարող են օրինականացնել ապօրինի ճանապարհով ստացված գումարները, արժեթղթերը կամ սեփականությունը։
Ղազախստանի իշխանությունները հույս ունեն, որ գործառույթի արդյունքում երկրի բանկերը կներգրավեն մինչև 10 միլիարդ դոլար, չեն կարող օրինականացվել մարդկության դեմ հանցագործությունների, կոռուպցիայի ու Ղազախստանի սահմանադրության խախտումով ստացված գումարները և ունեցվածքը։
1991 թվականից Ղազախստանի իշխանությունները երրորդ անգամ են հնարավորություն տալիս քաղաքացիներին օրինականացնելու ստվերային եկամուտները։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ