Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սյունիքի մարզպետը ազատվել է պաշտոնից

Սյունիքի մարզպետը ազատվել է պաշտոնից
04.09.2014 | 23:52

Կառավարության այսօրվա որոշմամբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստում կառավարության նիստում հայտարարել է, որ Վահե Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Այս պաշտոնում Անդրանիկ Անդրեասյանն էր, որ օրեր առաջ ազատվեց` դարձյալ իր դիմումի համաձայն:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ