Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Վախճանվել է Դոնատաս Բանիոնիսը

Վախճանվել է Դոնատաս Բանիոնիսը
05.09.2014 | 00:08

Իննսուն տարեկանում Ռիգայում վախճանվել է նշանավոր դերասան Դոնատաս Բանիոնիսը: Հանրահայտ նա դարձավ հիսունից հետո, երբ 1966-ին խաղաց Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» հայտնի ֆիլմում և ստացավ ԽՍՀՄ Պետական մրցանակ: Հաջորդ ֆիլմը Սավա Կուլիշի «Մեռյալ սեզոնն» էր (1968), որտեղ նա կերպավորում էր սովետական հետախույզի: 1972-ին Դոնատաս Բանիոնիսը նկարահանվեց Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմում՝ մեկընդմիշտ մտնելով կինոյի պատմության մեջ:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ