-
15.04.2018|
00:44
Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումն ու պնդել, որ հետևանքների համար պատասխանատու է Վաշինգտոնը:
-
15.04.2018|
00:43
Ռուսաստանը հայտարարում է, թե չի խփել ԱՄՆ-֊ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:
-
14.04.2018|
10:39
Իր քաոսով հայտնի Սպիտակ տանը Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման պատասխանը նախապատրաստում էին ոչ բնորոշ շրջահայացությամբ` գրում է The Washington Post-ը:
-
14.04.2018|
10:25
ԱՄՆ-ը Դամասկոսը հրակոծել է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով` հաղորդում է Reuters-ը։ Պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ ավիացիան մասնակցում է առաջին հարվածին, գործակալությունը պարզել է, որ հարձակմանը միացել են Կիպրոսի բազայից ժամանած Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։
-
14.04.2018|
10:24
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ապրիլի 14-ին Սիրիայի հասցրած հարվածի կրկնությունը կախված է Դամասկոսի գործողություններից։
-
14.04.2018|
10:23
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հասցրած հրթիռային հարվածները տևել են 50 րոպե` հաղորդում է «Էլ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին։
-
14.04.2018|
10:22
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայում ավիահարվածներ են հասցրել երեք կետի, որոնք առնչվում են քիմիական զենքի ստեղծման աշխատանքներին` հայտարարել է Պենտագոնը։ Դամասկոսում տեղակայված թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոն, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը։
-
14.04.2018|
10:17
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Փոմփեոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ փետվարի սկզբին Սիրիայի Դերզորի շրջանում ամերիկյան օդուժի հարվածներից մի քանի հարյուր ռուսաստանցի է սպանվել:
-
13.04.2018|
23:22
ԱՄՆ 12 ռազմանավից բաղկացած հարվածային խումբն ուղևորվում է Սիրիա` գրում է The Daily Mail-ը: Դեպի Եվրոպա և Միջին Արևելք է ընթանում հսկա «Հարի Թրումեն» ավիակիրը, որը 90 ինքնաթիռ է տեղափոխում, նրան ուղեկցում են 5 ականակիր նավ և հածանավ:
-
13.04.2018|
12:00
ԱՄՆ-ն կարող է հարվածել Սիրիայի 8 օբյեկտի` հաղորդում է CNBC հեռտուստաալիքը։ Հնարավոր թիրախների ցուցակում են երկու ռազմական օդանավակայան, հետազոտական կենտրոն և քիմիական զենքի արտադրության հետ կապված ձեռնարկություն։