17.09.2017|
10:12
Ռուսաստանը Սիրիայում ամրապնդվելու ռազմավարական նպատակ չունի, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի՝ սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, Աստանայում բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը: «Մեր նպատակը պայքարն է միջազգային ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է ռուսական ազգային շահերի համար»,- ասել է նա: