ԱՄՆ-ում մի քանի պաշտոնատար անձինք կարծում են, որ Թուրքիան չպետք է հարվածեր ռուսական Սու-24-ին, նույնիսկ եթե խախտվել է նրա օդային տարածքը՝ հայտնում է CBS հեռուստաալիքը։
Հայաստանի նախագահն աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ընդունեք, որ անհարմար էր՝ երբ ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, Փարիզում պատանդներ են վերցնում, Լաթաքիայում ինքնաթիռ են խփում, այս ու այնտեղ զոհեր, պայթյուններ ու ձերբակալություններ են, Հայաստանը չէր կարող անմասն լինել:
Նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Թուրքական ուղղությամբ լիակատար փակուղի է: Ցեղասպանության ճանաչումից, Արարատից ու Պատմական Հայաստանից Նիկոլի հրաժարվելը թուրքերի համար ունի ԶՐՈ արժեք, քանզի Պատմական Հայաստանն ու Արարատը, նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար մեծ խնդիրներ չեն հանդիսացել, առավել ևս, հիմա...