ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը իր պաշտոնական Dabiq ամսագրում հայտնել է, որ Ռուսաստանի դեմ չեն դադարեցնի հարձակումները, քանի դեռ «ռուս խաչակիրները» չեն վերադարձրել «անօրինական զավթած հողերը»:
Փարիզի Սեն Դենի արվարձանում փոխհրաձգության ընթացքում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետ կապված 2 մարդ է սպանվել՝ Le Monde թերթին հայտնել է ոստիկանության աղբյուրը։
Անցած գիշեր պայթյունի սպառնալիքի պատճառով Air France ավիաընկերության Լոս Անջելեսից և Վաշինգտոնից Փարիզ ուղևորվող ինքնաթիռները արտակարգ վայրէջք են կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում և կանադական Նովա Սքոթիա նահանգում: Մանրամասներ չեն հաղորդվում, նշում է CNN-ը:
«Իսլամական պետություն» խմբավորումը լրատվական աղբյուրներում մինչ այժմ մատնանշվել է ԻՊ, ԻԼԻՊ, ԻՍԻՊ հապավումներով, օրեր առաջ ահաբեկչական խմբավորմանն անդրադառնալիս սկսվեց կիրառվել նաև ԴԱԻՇ տերմինը, որը զայրացրել է իսլամիստներին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո երկրները պետք է ավելի ակտիվ պայքարեն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։
Ֆրանսիան Փարիզի ուրբաթօրյա ահաբեկչություններից հետո պարտավորվում է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը` հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Կոնգրեսում: FRANCE 24-ի փոխանցմամբ` նրա ելույթից հետո «Մարսելյոզի» կոնգրեսմենները «Մարսելյոզն» են երգել:
Ամերիկյան մամուլը նոր վարկածներ է հրապարակում ԿՀՎ տնօրեն Ռեդքլիֆի և Վատիկանի միջազգային հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ Մոսկվա կատարած անսպասելի այցի վերաբերյալ։ Երկու օր առաջ «Նյու Յորք Թայմս»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պնդվում էր, որ Ռեդքլիֆը և Գալագերը մեկնել էին Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանին զինադադար կնքել...