-
14.07.2015|
10:53
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Օմսկում օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի զորանոցի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի։Ավելի քան 20 մարդ տուժել է և հոսպիտալացվել տարբեր վնասվածքներով։
-
10.07.2015|
18:05
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը, համաձայն երկրի ստանձնած պարտավորությունների, պետք է վերացվի մինչև 2016-ը՝ հայտարարել է պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին:
-
09.07.2015|
16:33
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել «Իսլամական պետության» 24 զինյալների՝ Թիքրիթում իրաքցի հարյուրավոր զինվորների սպանության համար։
-
08.07.2015|
18:50
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բանակի պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայում հանդիպել է առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
-
08.07.2015|
18:47
Համացանցում հայտնվել է իսլամական խմբավորումներ կազմակերպելու ձեռնարկ։ Խմբերը պետք է մասնակցեն Իտալիայի մայրաքաղաքը գրավելուն, գրում է Մաուրիցիո Մոլինարին La Stampa թերթում։ Խոսքը էլեկտրոնային գրքի մասին է, որ պատմում է՝ ինչպիսին պետք է լինի մուսուլմանների ապագան Արևմուտքում։
-
08.07.2015|
18:46
Սիրիական բանակի ուժերը առաջ են շարժվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գրաված հնագույն Պալմիրա քաղաքի ուղղությամբ:
-
07.07.2015|
23:25
Ադրբեջանն ուսումնասիրում է Հայաստանի՝ Ռուսաստանից նորագույն զինատեսակներ գնելու համար 200 միլիոն դոլարի արտահանման վարկ ստանալու հարցը։
-
07.07.2015|
00:02
Իրաքի քրդերի «Փեշմերգա» ինքնապաշտպանության ջոկատները Քիրկուկ քաղաքի մոտակայքում «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրել են մի քանի շրջան և ոչնչացրել 14 իսլամիստի։
-
07.07.2015|
00:00
Եգիպտոսում ձերբակալվել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները, որոնք մտադիր են եղել Սուեզի ջրանցքը արգելափակել` ահաբեկչության միջոցով:
-
04.07.2015|
15:14
Սիրիայի Արիհա քաղաքի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որտեղ այդ պահին աղոթելիս են եղել «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման անդամները, գրում է BBC News-ը։