Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դասընթաց՝ ՀԿ-ների համար

Դասընթաց՝ ՀԿ-ների համար
10.09.2014 | 10:50

«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող և պետության հետ համագործակցության հնարավորություն փնտրող հասարակական կազմակերպությունների համար սեպտեմբերի 19-21-ը Ծաղկաձորում կանցկացնի եռօրյա դասընթաց:

Դասընթացը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Այն նախորդում է հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին, որն անցկացվում է վեց հիմնական անվանակարգերում:
Դասընթացի ավարտին ակնկալվող արդյունքներն են՝ բարձրացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի անվանակարգերի ոլորտների վերաբերյալ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների իրազեկության մակարդակը, ՀԿ-ների կարողությունները և պրակտիկ հմտությունները ծրագրի առաջարկների պլանավորման, մշակման, իրականացման ոլորտում և այլն։
Դասընթացը մշակված է մի քանի մեթոդական մոտեցումների միաձուլմամբ, որոնք հիմնված են մասնակցայնության, կիրառելիության և որակյալ արդյունքի սկզբունքների վրա: Այս մոտեցման շնորհիվ, մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել անվանական ոլորտների փորձագետների հետ և ծանոթանալ նրանց փորձագիտական վերլուծության արդյունքներին: Կարողությունների զարգացման սեմինարների միջոցով մասնակիցները կտիրապետեն ծրագրի առաջարկի պլանավորման, մշակման և իրականացման գիտելքիներին ու ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ տեղում զարգացնելով ծրագրային առաջարկներ:
Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի հատուկ և ներկայացուցչական հանձնաժողովին ներկայացնել իրենց ծրագրերի նախագծերը և դրանց վերաբերյալ փորձագիտական կարծիքներ լսել:
Դասընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգերին, պատրաստվում են դիմել ՀԵՀ դրամաշնորհային մրցույթին ծրագրի առաջարկով,
նախկինում դիմել են ՀԵՀ դրամաշնորհին, սակայն չեն ստացել դրամաշնորհ, հետաքրքրված են մասնակցել նման դասընթացի՝ դրա ողջ տևողության ընթացքում և պատրաստ են պետության հետ համագործակցության ամրապնդման։
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 12՝ ժամը 18.00։ Դասընթացի մասնակցության հայտը և հետաքրքրության նամակը պետք է ներկայացնել «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ին՝ PDF ֆորմատով, որը հարկավոր է էլեկտրոնային տարբերակով ուղարկել ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստին։ Հայտի ձևը ներբեռնել այս հասցեով:
Հետաքրքրված ՀԿ-ներն այլ մանրամասների համար կարող են զանգահարել +374 322 4 33 15, +374 91 74 33 15։

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ