Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Յացենյուկի կուսակցությունը առանձին կմասնակցի ընտրություններին

Յացենյուկի կուսակցությունը առանձին կմասնակցի ընտրություններին
15.09.2014 | 13:46

ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իր գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին Պյոտր Պորոշենկոյի բլոկից առանձին է մասնակցելու:
«Մենք պետք է նախագահի հետ միասին գնայինք ընտրություններին: Պյոտր Պորոշենկոյի բլոկն ինձ չի գոհացնում: Մենք տարբեր ճամբարներում ենք, սակայն միավորված ենք բարեփոխումներով հանուն փոփոխությունների»,- ասել է Յացենյուկը:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ