Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Ժառանգություն»-ը հրավիրում է սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողով

«Ժառանգություն»-ը հրավիրում է սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողով
16.09.2014 | 10:29

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողով:

Խմբակցության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդաժողովին հրավիրվում են Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ