Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՄՆ-ում արձանագրվել է Էբոլայի առաջին դեպքը

ԱՄՆ-ում արձանագրվել է Էբոլայի առաջին դեպքը
01.10.2014 | 12:31

Դալլասում գրանցվել է Էբոլայով հիվանդացության դեպք, որն առաջինն է Միացյալ Նահանգներում: Տեքսասի երիցականների հոսպիտալի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդը, որի անունը չի հրապարակվում, գտնվում է ինֆեկցիոն մեկուսարանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդում է Էբոլայի ավելի քան 3000 զոհերի մասին՝ Արևմտյան Աֆրիկայում, հիմնականում՝ Լիբերիայում: Նիգերիայում, որն աֆրիկյան մայր ցամաքի ամենամեծ թվով բնակչություն ունեցող երկիրն է, արձանագրվել է հիվանդացության 19 դեպք: Նաև մեկ դեպք է արձանագրվել Սենեգալում:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ