ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Տարեցների կյանքի որակն ու հասարակության բարդույթները

Տարեցների կյանքի որակն ու հասարակության բարդույթները
01.10.2014 | 15:08

Եթե Հայաստանում ոչինչ չփոխվի՝ 65 և ավելի բարձր տարիքի անձանց թիվը կլինի 23%, իսկ 60 և ավելի տարեկանները կկազմեն 26-27 տոկոս: Այսինքն՝ Հայաստանի բնակչության մեկ երրորդը կլինի տարեց: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսօր Տարեցների միջազգային օրն է, որի առիթով էլ հրավիրված ասուլիսում Հայրապետյանը նշել է, որ արցախյան պատերազմից հետո նվազել է ծնելությունը, որն իր լուրջ հետևանքներն է թողնում երկրի դեմոգրաֆիական պատկերի վրա:
Ըստ «HelpAge International» կազմակերպության տվյալների՝ Հայաստանը զբաղեցնում է 40-րդ տեղը տարեցների համար լավագույն երկրների թվում: Մեր հարևան Վրաստանը 28-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 65-րդ, իսկ Ադրբեջանը մի շարք երկրների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի, հետ բացակայում է կազմակերպության այս տարվա հաշվետվությունից: Տարեցների կյանքի որակի առումով լավագույն երկիրը Նորվեգիան է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ մեր երկրում գործում է 8 ծերանոց: Հայտնի է, որ ըստ հայկական ավանդույթի՝ տարեց մարդիկ առավելապես երեխաների հետ են ապրում, իսկ ծերանոցներ գնում են հիմնականում նրանք, ովքեր միայնակ են կամ, այսպես ասած, լքված: Վերջին տարիներին՝ կապված արտագաղթի և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, գուցե նաև դրսից եկող ինֆորմացիայի արդյունքում, հասարակության մեջ մտածողության փոփոխություն է տեղի ունեցել: Այսօր արդեն շատ են դեպքերը, երբ տարեց մարդիկ նախընտրում են ծերանոց ասվածում ապրել իրենց կյանքի վերջին տարիները՝ չդադարելով երեխաների հետ շփվելուց ու կապ պահպանելուց: Եթե պետությունը բարելավի տարեցների համար նախատեսված տուն-ինտերնատներում նրանց կյանքի որակը, գուցե Հայաստանում իսկապես մտածողության և կյանքի նկատմամբ վերաբերմունքի նոր որակ ձևավորվի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ