ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Գնահատականները հակասում են միմյանց»

«Գնահատականները հակասում են միմյանց»
02.10.2014 | 17:25

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ ամենաազատ մամուլն ունի Ֆինլանդիան: Առաջատար տասնյակում են, բացի Ֆինլանդիայից, Նիդերլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան:

Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է և մամուլի ազատության ցուցանիշով առաջատար է տարածաշրջանում:

Վրաստանը 84-րդն է, Ադրբեջանը՝ 160-րդը: Թուրքիան և Իրանը, համապատասխանաբար, 154 և 173-րդն են: Սակայն եթե նշված երկրները բարելավել (Վրաստան՝ +16, Իրան՝ + 1) կամ գոնե չեն զիջել իրենց դիրքերը (Թուրքիա), ապա Ադրբեջանն ու Հայաստանը չորսական հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը՝ անցած տարվա ցուցանիշների համեմատ: Անցած տարի Հայաստանը կրկին առաջատար էր` զբաղեցնելով 74-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 156-րդն էր, Վրաստանը՝ 100-րդը, Թուրքիան՝ 154-րդը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք համամի՞տ է, որ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջատար է տարածաշրջանում:
Աշոտ Մելիքյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ անցյալ տարվա համեմատ ապրել ենք հետընթաց: Նա համամիտ չէ, որ տարածաշրջանում մենք առաջատար ենք:
«Երբ մենք համեմատում ենք Վրաստանի հետ, պետք է ընդգծել, որ այնտեղ լրատվամիջոցների գործունեության միջավայրը շատ ավելի բարվոք է: Այդ առումով եթե համեմատենք «Ֆրիդըմ Հաուս» կազմակերպության գնահատականները «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականների հետ, ապա դրանք տարբեր են և հակասում են միմյանց: «Ֆրիդըմ Հաուսը» Վրաստանի ԶԼՄ-ները դասում է կիսաազատների շարքում, իսկ Հայաստանի ԶԼՄ-ները՝ ոչ ազատների շարքում»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ ինքը հակված է ընդունելու «Ֆրիդըմ Հաուսի» գնահատականները: Աշոտ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ ցանկալի կլիներ, որ բռնությունները նվազեին և Հայաստանում ավելի ազատ պայմաններ ստեղծվեին ԶԼՄ-ների գործունեության համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ