Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իմ սերունդը Ձեզնից շատ բան է սովորել ու դեռ կսովորի

Իմ սերունդը Ձեզնից շատ բան է սովորել ու դեռ կսովորի
07.10.2014 | 00:22

Հոկտեմբերի 6-ին աշխարհի ամենահմայիչ կանանցից մեկի՝ ԱԻԴԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ տարեդարձն էր:
Հատկապես ավագ սերնդի հեռուստադիտողները կարոտով հիշում են նրա եթերները, գեղեցիկ հայերենը, նյութի տպավորիչ մատուցումը:
Ինձ նման շատերի համար, ովքեր ժամանակին ընտրել են հեռուստառադիոյի ոլորտը, Աիդա Ներսիսյանը եղել է նաև յուրահատուկ մի նշաձող, կերպար, որին անընդհատ ձգտել ենք:
Տիկին Աիդա, Ձեզ մաղթում ենք ամուր առողջություն, ցանկությունների իրականացում:
Շատերը, իմ օրինակով, հեռուստատեսությունը, ռադիոն սիրել և ընտրել են նաև Ձեր կերպարի, պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
Իմ սերունդը Ձեզնից շատ բան է սովորել ու դեռ կսովորի:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ