Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ասում են...

Ասում են...
07.10.2014 | 00:36

...թե վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ դեպի Վայոց ձոր հաճախակի դարձած այցերի նպատակը պայմանավորված է ոչ միայն պետական անհրաժեշտությամբ։ Ասում են՝ վարչապետը մեծ հետաքրքրություն ունի մարզի գունավոր մետաղների հանքավայրերի հանդեպ։ Ավելին, նա արդեն իսկ դրանցից մի քանիսի սեփականատերն է, սակայն չի կարողանում շահագործել, քանի որ մարզի բնակչությունն ընդդիմանում է, պատճառաբանելով, որ հանքերի շահագործումը բացասական ազդեցություն է թողնելու գյուղատնտեսության վրա և բնապահպանական պրոբլեմներ է ստեղծելու։

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ