Այսօր Մոսկվայում «Новая газета»-ի խմբագրության մոտ տեղի կունենա ակցիա՝ նվիրված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հիշատակին: Լրագրողները և իրավապաշտպանները պատրաստվում են տանել անսովոր ծաղիկներ՝ պատրաստված թերթերի և հանդեսների թղթերից: «Ծաղկեփունջ Աննայի համար» ակցիան կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ լրագող Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006-ի հոկտեմբերի 7-ին, երբ նա իր ավտոմեքենան կայանելուց հետո մտել է շենքի վերելակ՝ իր բնակարան բարձրանալու համար: Մարդասպանը լրագրողի վրա հինգ կրակոց է արձակել: