Գրադարանավարի օրվա առթիվ, գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և արդյունավետ աշխատանքի համար, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի գլխավոր գրադարանավար Անահիտ Վերդոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Շնորհավորելով գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ 2015 թ. բյուջեի նախագծի քննարկման շրջանակում առաջարկվել է հաջորդ տարի ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրը: Բացի այդ, առաջարկվել է նաև 2015-ի հունվարի 1-ից 15%-ով բարձրացնել գրադարանավարների աշխատավարձը: