Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Օպերային թատրոնի առաջիկա ծրագրերը

Օպերային թատրոնի առաջիկա ծրագրերը
09.10.2014 | 19:43

Այսօր Հայաստանի գլխավոր թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան: Հոկտեմբերի 11-ին Ա. Խաչատրյանի «Սպարտակ»-ով հանդես կգան բալետի արտիստները: Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերան այս թատերաշրջանում կներկայացվի (հոկտեմբերի 14-ին) արդեն երկրորդ անգամ: Հընթացս կներկայացվեն «Անուշ» օպերան, «Գայանե» բալետը և այլն:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերին, խաղացանկային ներկայացումներից բացի, նախատեսվում են համերգային և հոբելյանական երեկոներ:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ