Ըստ Ռուհանիի՝ Իրանը ունի համաձայնության գալու քաղաքական կամք
14.10.2014 | 14:26
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանն ունի քաղաքական կամք իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում համաձայնության գալու համար: Փակուղի մտած երկխոսության վերջնաժամկետը նոյեմբերի 24-ն է:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...