Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՀՀ նախագահի դրամաշնորհը կարևոր ազդակ էր ՀԿ-ներին՝ անդրադառնալու Հայոց ցեղասպանությանը

ՀՀ նախագահի դրամաշնորհը կարևոր ազդակ էր ՀԿ-ներին՝ անդրադառնալու Հայոց ցեղասպանությանը
15.10.2014 | 16:24

Հոկտեմբերի 14-ին և 15-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստերում քննարկվեցին վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների զարգացման, մերօրյա հերոսների փառաբանման և Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում ստացված հայտերը: Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ստացել է վերարտադրողական առողջությանը վերաբերող 10, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված 10, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում՝ 11, գյուղական համայնքների խնդիրներին առնչվող 24 ծրագիր։

Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Օհանյանն առանձնացրեց այն փաստը, որ 6 ոլորտային անվանակարգերում ամենաշատ հայտերը վերաբերում են գյուղական համայնքների զարգացմանը, ինչը խոսում է այն մասին, որ գյուղական բնակավայրերում աշխատանքներ իրականացնելու կարիք կա։ Հանձնաժողովի անդամը նկատում է, որ ստացված հայտերում հիմնականում շեշտը դրված է զբաղվածության խնդրի և այն լուծելու վրա։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ դրական է գնահատում այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներգրավվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված ծրագրեր։ «Եթե առաջ մեր հասարակական դաշտն այս թեմային երբևիցե չէր անդրադառնում, սա կարևոր առիթ էր, որպեսզի մարդիկ սկսեին մտածել։ Բայց մրցույթն իր հետ բացահայտեց նաև այլ խնդիր. այս ոլորտում չկան պրոֆեսիոնալ, մասնագիտացած հասարակական կազմակերպություններ։ Մասնագիտացած ՀԿ-ների մի մասը դիմեց 2014թ. 1-ին մրցույթին և ստացավ դրամաշնորհ, սակայն, ըստ կանոնակարգի, նույն ՀԿ-ն կարող է տարվա մեջ միայն մեկ անգամ արժանանալ դրամաշնորհի, ուստի նման ՀԿ-ների թիվը սահմանափակ է։ Եթե անգամ մենք որոշ կազմակերպությունների մերժում ենք տրամադրել դրամաշնորհ, դա նրանց համար խթան է այս ուղղությամբ մտածելու, քանի որ ամենահաջող նախագիծը սկսում է գաղափարից»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Մրցութային հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում կորոշվեն հաղթող կազմակերպությունները։

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ