Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ալիևը ներում է շնորհել ավելի քան 80 դատապարտյալի

Ալիևը ներում է շնորհել ավելի քան 80 դատապարտյալի
19.10.2014 | 14:50

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է ներման հրամանագիր՝ երկրի կալանավայրերից ազատ արձակելով ավելի քան 80 դատապարտյալի:
Ազատ արձակվածների թվում են նաև իրավապաշտպանների ներկայացրած քաղբանտարկյալների ցանկում տեղ գտած չորս ակտիվիստներ, այդ թվում` երիտասարդական NIDA շարժման անդամներից երեքը:
Նրանք բոլորն էլ դեռ ամիսներ առաջ դիմել էին Իլհամ Ալիևին ներում շնորհելու խնդրանքով` հրաժարվելով նախկինում դավանած քաղաքական հայացքներից և աջակցություն հայտնելով իշխանությունների գործողություններին:
Փաստորեն՝ Ադրբեջանի նախագահը քաղբանտարկյալներից ներում է շնորհում միայն նրանց, ովքեր հրաժարվում են իրենց քաղաքական հայացքներից:

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ