Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ռուսաստանը ձմռանը գազ կմատակարարի ՈՒկրաինային

Ռուսաստանը ձմռանը գազ կմատակարարի ՈՒկրաինային
31.10.2014 | 12:11

Մոսկվան և Կիևը գազի մատակարարման մասին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Ռուսաստանը ամբողջ ձմռան ընթացքում ՈՒկրաինային գազ կմատակարարի։

Մինչ 2015 թվականի մարտը գործող համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների էներգետիկայի նախարարների և Եվրամիության էներգետիկայի գծով հանձնակատար Գյունտեր Էտինգերի կողմից։

Եվրահանձնաժողովի հեռացող նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ով հետևել է համաձայնագրի ստորագրմանը, հայտարարել է, որ եվրոպացիները այլևս պատճառ չեն ունենա ասելու, թե գալիք ձմեռը ցուրտ էր։

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ