Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գլոբալ ուսուցում ցանցային աշխարհում

Գլոբալ ուսուցում ցանցային աշխարհում
02.11.2014 | 12:34

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի կունենա «Կրթության «անսահմանացում» ֆորումը:

Ֆորումի նպատակն է, միավորելով ոլորտի դերակատարներին, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության ոլորտում՝ անդրադառնալով ներկա միտումներին, մարտահրավերներին ու հնարավորություններին: Գլխավոր խոսնակն է խոշոր և բաց առցանց դասընթացների (MOOC-Massive Open Online Course) հեղինակ Սթիվեն Դաունսը, ով կներկայացնի «Սահմաններից դուրս․ գլոբալ ուսուցում ցանցային աշխարհում» թեման։
Ֆորումը կազմակերպել է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան և PanARMENIAN.Net-ի հետ համատեղ:

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ