ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Տպագրվել է «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» երկլեզու մենագրությունը

Տպագրվել է «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» երկլեզու մենագրությունը
13.11.2014 | 13:02

Նոյեմբերի 14-ին տեղի կունենա Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» երկլեզու մենագրության շնորհանդեսը (խմբագիր` թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյան, «Էդիթ պրինտ» հրատարակչություն, Երևան, 2014, 150 էջ (թուրքերենը` 140 էջ), տպաքանակ` 500):
Գիրքը հրատարակվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Մշակույթ և հասարակություն» ՀԿ-ի իրականացրած ծրագրի արդյունքում։ Այն թուրքերեն է թարգմանել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը:
Գրքում ներկայացվում է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրոնափոխության մի քանի կարևոր դրվագների համառոտ պատմությունը: Առանձին գլուխ է հատկացված համշենահայերի և Դերսիմի հայերի կրոնափոխության խնդրին: Առավել հանգամանորեն արծարծվում են Հայոց ցեղասպանության շրջանը և դրան հաջորդած ժամանակաշրջանի իրադարձությունները՝ մինչև մեր օրերը, ինչպես նաև՝ կրոնափոխ հայերի արդի խնդիրները և դրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ