ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Կառավարությունը առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Կառավարությունը առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
13.11.2014 | 17:24

Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է նոյեմբերի 17-ին, ժամը 12-ին արտահերթ նիստ գումարել և օրակարգում ընդգրկել 27 հարց, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ օրինագիծը, կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, բյուջետային փաթեթը և անհետաձգելի ճանաչված մի շարք այլ օրինագծերի առաջին ընթերցումը։

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ