ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Եվս մեկ փրկված կյանք (տեսանյութ)

Եվս մեկ փրկված կյանք (տեսանյութ)
19.11.2014 | 18:41

Հազարավոր կենդանիներ, որ փողոցներում մի կերպ քարշ են տալիս իրենց գոյությունը մեր հոգատարության ու պաշտպանության կարիքն ունեն:
Դրանցից մեկին հարվածել էր ավտոմեքենան: Կենդանիների փրկության ծառայության աշխատակիցները շտապեցին օգնության: Նրանք գտան պատի տակ կծկված փոքրիկին: Վիրավոր ու վախեցած շնիկն այնքան մարդամոտ էր, որ ծառայության աշխատակցուհին չկարողացավ զսպել արցունքները:

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութ

Եվս մեկ փրկված կյանք
Դիտվել է՝ 3584

Մեկնաբանություններ