«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Կենտրոնական բանկը կարող է կանխել փոխարժեքի արհեստական տատանումները և ապահովել ֆինանսական կայունություն»

«Կենտրոնական բանկը կարող է կանխել փոխարժեքի արհեստական տատանումները և ապահովել ֆինանսական կայունություն»
25.11.2014 | 17:46

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ իր պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունություն։ «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը պայմանավորված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:
Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»՝ հայտարարել է ԿԲ-ն՝ ի պատասխան դրամի արժեզրկման:

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ