Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Խոպանչիների հոգսը

Խոպանչիների հոգսը
26.11.2014 | 18:13

Մինչ դոլարի փոխարժեքը նոր ռեկորդներ է սահմանում, ռուբլին շարունակում է իր «չար» գործն անել Հայաստանի «խոպանչիների» համար: Ողջ տարվա աշխատած գումարը մինչև տուն է հասնում, արդեն կես է դառնում:
Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի շատ քաղաքացիներ հայտնվել են ծանր դրության մեջ, քանի որ գործատերերն իրենց ռուբլով են վճարում, իսկ այն Հայաստանում արագ տեմպերով արժեզրկվում է: Արդյունքում՝ ողջ տարի կուտակած պարտքերը հնարավոր չի լինում այդ գումարով «փակել»: Բայց առջևում ձմեռ է ու գազի, էլեկտրաէներգիայի բարձր վարձավճարներն էլ պիտի մարել:
ՈՒ ինչպես բոլոր ժամանակներում՝ գյուղացին «դառը դատում, դատարկ նստում է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ