Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Գալուստ Սահակյանը գնահատում է «Ժառանգությունը»

Գալուստ Սահակյանը գնահատում է «Ժառանգությունը»
30.11.2014 | 14:10

Փարիզից ու Սանկտ Պետերբուրգից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երևանում Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը նվիրված է Կարեն Դեմիրճյանի հիշատակին, ներկայացված են Խորհրդային Հայաստանի 1960-1990 թթ. եզակի ու ինքնատիպ կառույցները, 1970-1990-ականների պատմաճարտարապետական վերականգնված հուշարձանները և 1975-1990 թթ. անավարտ նախագծերը: Ցուցադրված են նաև չիրականացված նախագծեր:

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ