ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Որևէ իրավական պարտավորություն Սարի թաղի 26-րդ փողոցի բարեկարգման համար մեր ընկերությունը չի կրում»

«Որևէ իրավական պարտավորություն Սարի թաղի 26-րդ փողոցի բարեկարգման  համար մեր ընկերությունը չի կրում»
02.12.2014 | 00:05

Ի պատասխան «Իրատես de facto» թերթի «Քաղաքակրտություն» խորագրի ներքո լույս տեսած երկու հրապարակումների (թիվ 75, թիվ 76), կապված Սարի թաղի 26-րդ փողոցի անբարեկարգ վիճակի հետ, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին:
Ի սկզբանե տվյալ փողոցում «Երևանջուր» ՓԲԸ կողմից որևէ աշխատանք նախատեսված չի եղել: ՈՒրիշ է, որ հաշվի առնելով փողոցի ջրագծի տեխնիկապես անբավարար վիճակը և օգտվելով այն հանգամանքից, որ Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն այնտեղ կոյուղի է վերակառուցում, մեր ընկերությունը որոշում ընդունեց համատեղել աշխատանքները և փորված խրամուղին տեխնիկապես հարմարեցնելով՝ նաև ջրագիծ անցկացնել: Նման ծրագրերի համատեղումը լայնորեն կիրառվում է քաղաքապետարանի տարբեր ծառայությունների հետ մեր սերտ համագործակցության շրջանակներում և միանգամայն համապատասխանում է քաղաքաշինության գործող նորմերին: Հակառակ պարագայում, «Երևանջուր» ընկերությունը ստիպված էր լինելու նոր խրամուղի փորել, նորից քանդելով փողոցն ու անհարմարություններ պատճառելով բնակիչներին:
Այսպիսով, որևէ իրավական պարտավորություն Սարի թաղի 26-րդ փողոցի բարեկարգման համար մեր ընկերությունը չի կրում:
Ներկայացնելով սույն պարզաբանումը, ընկերությունը հույս է հայտնում, որ խմբագրությունը հնարավորություն կգտնի այն ներկայացնելու ընթերցողների ուշադրությանը, ինչպես նաև, հաշվի առնելով, որ չստուգված տեղեկատվությունը կամա թե ակամա բացասաբար է անդրադառնում ընկերության հեղինակության վրա, հրապարակումներից առաջ չի զլանա դիմել «Երևանջուր» ՓԲԸ-ին՝ նման իրավիճակներից խուսափելու համար:
Համագործակցության ակնկալիքով՝


«Երևան ջուր» ՓԲԸ
հանրային կապերի ծառայություն

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ