Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վարչապետը դիմել է ԿԲ-ին՝ կանխելու սպեկուլյացիոն դեպքերը

Վարչապետը դիմել է ԿԲ-ին՝ կանխելու սպեկուլյացիոն դեպքերը
06.12.2014 | 18:06

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել է Կենտրոնական բանկին՝ որպես ոլորտի կարգավորող մարմնի, որպեսզի ուշադիր հետևի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլյացիոն դեպքերը:
News.am-ի հարցին ի պատասխան վարչապետն ասել է. «Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարևոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցները հետևեն սահմանված նորմերին և կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն»: Նա կարծում է, որ տարադրամի շուկայում սպեկուլյացիոն դեպքեր հայտնաբերելիս հարկ է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ