Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

New York Post. «Ռուսաստանն ու Իրանը սկսում են բարեկամանալ ԱՄՆ-ի դեմ»

New York Post. «Ռուսաստանն ու Իրանը սկսում են բարեկամանալ ԱՄՆ-ի դեմ»
08.12.2014 | 18:34

Դիմակայության 200-ամյա պատմություն ունեցող երկրները որոշել են փոխել իրենց կուրսը և ընդհանուր «թշնամի» են գտել՝ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Post-ին: Մոսկվայի և Թեհրանի համար նման ընդհանուր «թշնամի» է դարձել ԱՄՆ-ը: Ռուսաստանն ու Իրանը կարծում են, որ Վաշինգտոնը ձգտում է փոխել նրանց քաղաքական ռեժիմը տնտեսական ճնշման միջոցով, գրում է թերթը:
Թեհրանը և Մոսկվան փորձում են մի շարք նպատակների հասնել, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները բավականաչափ երկար դարձնել, ինչպես նաև «աջակցել Սիրիայում նրան, ինչ մնացել է Բաշար Ասադի ռեժիմից», որպեսզի այնտեղ չստեղծվի որևէ «այլընտրանքային իշխանական կառույց»: Թեհրանն ու Մոսկվան նաև ձգտում են նվազեցնել իրենց դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքները, հավելում է թերթը:
Ռուսաստանը և Իրանը հույս ունեն ստեղծել կոնսոլիդացված «պատ» Բալթիկից մինչև Պարսից ծոց և պաշտպանվել նրանից, ինչ անվանում են «ամերիկյան սխեմաներ»: Իրենց նպատակներին Մոսկվան և Թեհրանը կցանկանային հասնել առաջիկա երկու տարում՝ Բարաք Օբամայի նախագահության վերջին երկու տարիների ընթացքում, նշում է թերթը՝ միևնույն ժամանակ ուշադրություն դարձնելով, որ ռուս-իրանական դաշինքն «անկայուն» է մնում:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ