«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Զիջում փոքր բիզնեսի՞ն

Զիջում փոքր բիզնեսի՞ն
15.12.2014 | 18:07

Փոքր տնտեսավարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015 թ. հունվարի 1-ից կհետաձգվի մինչև 2016 թ. հունվարի 1-ը: Նման առաջարկով հանդես է եկել կառավարությունը` առաջարկելով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը քննարկել ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Այս փոփոխությունը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը փոքր տնտեսավարող սուբյեկտների համար սահմանելու նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարբերակված ժամկետներ և ապահովելու նոր սերնդի ՀԴՄ-ի սահուն ներդրման գործընթաց:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ