Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մոլորյալ զավակի վերադարձը

Մոլորյալ զավակի վերադարձը
23.12.2014 | 11:31

Տևական դեգերումներից հետո նորից իտալական «Ինտերի» ղեկն իր ձեռքն է վերցրել Ռոբերտո Մանչինին, ում գլխավորությամբ ակումբն առաջին հանդիպումն անցկացրեց «Լացիոյի» հետ՝ խաղն ավարտելով 2:2 հաշվով: Որ Մանչինին «Ինտերին» «շողուլի» կբերի, թերևս, չի կարելի կասկածել, քանի որ շնորհալի մասնագետ է, բայց որ միանգամից, հենց էս գլխից կփորձի չափ ընկնել «Բարսելոնի» կամ «Բավարիայի» հետ, ֆանտաստիկայի ոլորտից է, որքան էլ համեմատությունն արվել է հանուն համեմատության կամ հանուն գեղեցկախոսության: Հիշենք, որ իր ղեկավարած վերջին երկու ակումբներում, անգամ շատ ավելի բարձրորակ խաղացողներ ունենալով, իտալացին չհասցրեց մոտենալ համաշխարհային ֆուտբոլի գրանդների անգամ ստվերին, թեպետ փաստի վկայակոչումը բնավ էլ չի նշանակում հրաժարվել առավելագույնին ձգտելուց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ