Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ցանկացած սադրանք 2015-ին նույնպես խստագույնս պատժվելու է

Ցանկացած սադրանք 2015-ին նույնպես խստագույնս պատժվելու է
04.01.2015 | 11:22

Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով: Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Սուրբ ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակը «Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունք է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը»: Միաժամանակ, պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում «այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015 թվականի սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը, և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը»:
«Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015 թվականին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Դիտվել է՝ 4049

Մեկնաբանություններ