ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ֆրանսիացի լրագրողները 500 հազար եվրո են հավաքել Charlie Hebdo-ի համար

Ֆրանսիացի լրագրողները 500 հազար եվրո են հավաքել Charlie Hebdo-ի համար
09.01.2015 | 11:25

Ֆրանսիական թերթերի հրատարակիչների «Մամուլի ու պլյուրալիզմի հիմնադրամը» 250 հազար եվրո է հատկացրել, նույնքան կտրամադրի Digital Press Innovation հիմնադրամը: «Նրանք ուզում էին սպանել «Շառլիին»: Դա նրանց չի հաջողվի, մենք ուզում ենք, որ ամսագիրը այս ողբերգությունից հետո ավելի հզոր դառնա»,- ասել է Les Echos լրագրական խմբավորման ղեկավար Ֆրանսիս Մորելը:
Charlie Hebdo-ի նոր համարը կտպագրվի ահաբեկչությունից մեկ շաբաթ անց, մեկ միլիոն տպաքանակով՝ նախկին 60 հազարի փոխարեն: Համարը կունենա ութ էջ, որ նախկինի կեսն է: Խմբագրությանն օգնում են Canal+ և Monde մեդիախմբերը, խմբագրությունը ժամանակավորապես կտեղակայվի Liberation թերթի տարածքում:
Հրատարակիչ Պատրիկ Պելուն ասել է, որ նոր համարը կապացուցի՝ հիմարությունը չի կարող հաղթանակել:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ