«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Անգելա Մերկել. «Մինսկյան պայմանավորվածությունները իրավիճակի լուծման բանալին են»

Անգելա Մերկել. «Մինսկյան պայմանավորվածությունները իրավիճակի լուծման բանալին են»
09.01.2015 | 11:28

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկի համաձայնագրի կատարումը պարտադիր պայման է համարում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար: Պատժամիջոցների պատճառ նա անվանում է Ղրիմի անեքսիան: Մյուս քայլերի պատճառ նա համարել է մարտական գործողությունները ՈՒկրաինայի արևելքում:
Կանցլերը հրադադարի ռեժիմի առաջընթաց է գրանցել և խաղաղությունն անվանել է փխրուն՝ հավելելով, որ առաջիկայում իրավիճակը կարող է փոխվել: ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպումից հետո նա ասել է. «Մինսկյան պայմանավորվածությունները իրավիճակի լուծման բանալին են»:

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ