ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

2013-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ն ստացել է 48 մլն դոլարին համարժեք մարդասիրական օգնություն

2013-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ն ստացել է 48 մլն դոլարին համարժեք մարդասիրական օգնություն
10.01.2015 | 10:46

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների՝ 2014 թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5 078,2 տոննա ապրանք՝ 19,8 մլրդ դրամ կամ 483 մլն ԱՄՆ դոլար արժեքով: Ստացված օգնության 39,2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 17 %-ը` մանածագործական իրերը, 8 %-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, 8,2 %-ը` սարքեր և ապարատներ, 7,2 %-ը` տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 20,4 %-ը` մնացած ապրանքները: 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ստացված մարդասիրական օգնությունը պակասել է 8,2%-ով:
2014-ի հունվար-նոյեմբերին ստացված մարդասիրական օգնության 917 հազ. ԱՄՆ դոլարը Հայաստան մուտք է գործել ԱՊՀ երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից՝ 744 հազ. դոլար: ԵՄ երկրներից ՀՀ ստացվել է ավելի քան 21 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մարդասիրական օգնություն, մյուս երկրներից՝ ավելի քան 26 մլն դոլարի օգնություն, որտեղ միայն ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունը կազմել է ավելի քան 8 մլն դոլար:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ