«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ԿԲ նախագահը հրահանգել է բանկերին վերսկսել վարկերի տրամադրումը

ԿԲ նախագահը հրահանգել է բանկերին վերսկսել վարկերի տրամադրումը
12.01.2015 | 10:43

Դոլար-դրամ «բումից» սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Դրամի համեմատական արժևորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, և ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել: Կար նաև այլ պատճառ, վարկառուները վարկ էին վերցնում հիմնականում դոլարային վարկերը մարելու համար: Այդ ամենի արդյունքում ոչ միայն գնաճ էր տեղի ունեցել ապրանքային «բորսայում» և խանութներում, այլև անշարժ գույքի շուկայում, վարձով բնակարանների գները երկրաչափական աճ էին արձանագրել հիպոթեքային վարկերի մերժման պատճառով: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր մոտ է կանչել բանկիրներին և հրահանգել վարկերի տրամադրումը շարունակել, ինչն առաջացրել է բանկիրների լուռ դժգոհությունը:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ